ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1254-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետԱ. Գևորգյան
2009 թ. նոյեմբերի 11
Երևան
Հավելված նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը:
2. Ռոտացիայի ենթակա են`
1) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնն զբաղեցնող ծառայողները.
2) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային խմբի ավագ տեսուչի պաշտոնն զբաղեցնող ծառայողները:
3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ոստիկանության ծառայողների ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` ոստիկանությունում համապատասխանաբար իրար հաջորդող եռամյա ծառայության փուլերով:
4. Ոստիկանության ծառայողի ռոտացիան իրականացվում է ոստիկանության պետի հրամանով:
5. Ոստիկանության պետը ոստիկանության ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:
6. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված եռամյա ծառայության առաջին փուլի ժամկետն սկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանելու մասին» N 1254-Ն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գ. Գագյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.09.2014, N 1083-Ն | 16.10.2014, N 1254-Ն | |
15.09.2011, N 1319-Ն | 08.10.2011, N 1254-Ն | |
22.07.2010, N 914-Ն | 14.08.2010, N 1254-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|