Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.02.15/4(356) Հոդ.20
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010035

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 355-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 5/01) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը կարող են Կենտրոնական բանկ ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

2) Կանոնակարգ 5/01-ի 7-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով. «6) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով օպերատորը համաձայն կլինի ստանալ օպերատորի լիցենզիան:»:

3) Կանոնակարգ 5/01-ի 15-րդ կետի 2-րդ ենթակետում «(միայն գործող օպերատորների համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով:

4) Կանոնակարգ 5/01-ի 15-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:»:

5) Կանոնակարգ 5/01-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում):»:

6) Կանոնակարգ 5/01-ի 21-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 2-րդ ենթակետում «(միայն գործող օպերատորների համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով,

բ. 4-րդ ենթակետը «չմարված» բառից հետո լրացնել «և չներված» բառերով:

7) Կանոնակարգ 5/01-ի 22-րդ կետի 3-րդ ենթակետը «վավերացված օպերատորի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

8) Կանոնակարգ 5/01-ի 60-րդ կետի 1-ին ենթակետը «վավերացված օպերատորի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

9) Կանոնակարգ 5/01-ի 62.1 կետի 1-ին ենթակետը «վավերացրած օպերատորի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

10) Կանոնակարգ 5/01-ի ՀԱՎԵԼՎԱԾ 3-ը առաջին տողից առաջ լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

 

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

 

 

 

 

11) Կանոնակարգ 5/01-ի ՀԱՎԵԼՎԱԾ 3-ի 2.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. դեկտեմբերի 10

ք. Երևան