Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.02.15/4(356) Հոդ.19
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010034

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 354-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և 179-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ում (այսուհետ՝ կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը կարող են Կենտրոնական բանկ ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

2) Կանոնակարգ 4/05-ի 4-րդ և 5-րդ կետերը «Հանրապետության» բառից հետո լրացնել «Օրենքի» բառով:

3) Կանոնակարգ 4/05-ի 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) «թեկնածու»` անձ, որը դիմում է որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում անցնելու համար,»:

4) Կանոնակարգ 4/05-ի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «10. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է Կենտրոնական բանկում գրավոր քննության (այսուհետ` քննություն) կամ բանավոր հարցազրույցի (այսուհետ` հարցազրույց) միջոցով:»:

5) Կանոնակարգ 4/05-ի 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման նպատակով քննություն հանձնում են ստորև նշված պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար դիմող թեկնածուները՝»:

6) Կանոնակարգ 4/05-ի 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «13. Քննությունն անցկացվում է Կենտրոնական բանկի թեսթավորման ծառայության (այսուհետ` թեսթավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ այլ կազմակերպության կողմից:»:

7) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 13.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13.1 Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության թեսթերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:»:

8) Կանոնակարգ 4/05-ի 4-րդ գլխի բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ»:

9) Կանոնակարգ 4/05-ի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«15. Քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները կարող են հերթագրվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:

1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:

2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար:

3) Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:

4) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում թեսթավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի` Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է նրան քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:»:

10) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 15.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«15.1 Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

 2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:»:

11) Կանոնակարգ 4/05-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «16. Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների՝ հարցազրույցին մասնակցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 50-րդ կետով սահմանված փաստաթղթերը:»:

12) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 16.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «16.1 Հարցազրույցն անցկացվում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ տեղեկացնելով թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվա մասին:»:

13) Կանոնակարգ 4/05-ի 5-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:

14) Կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «20. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեսթային եղանակով:»:

15) Կանոնակարգ 4/05-ի 23-րդ կետում «որակավորվող անձանց» բառերը փոխարինել «քննություն հանձնող թեկնածուների» բառերով:

16) Կանոնակարգ 4/05-ի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «28. Հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում՝ Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայերեն լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել` Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:»:

17) Կանոնակարգ 4/05-ի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «29. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:»:

18) Կանոնակարգ 4/05-ի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «30. Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:»:

19) Կանոնակարգ 4/05-ի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «31. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:»:

20) Կանոնակարգ 4/05-ի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «32. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:»:

21) Կանոնակարգ 4/05-ի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «33. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:»:

22) Կանոնակարգ 4/05-ի 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

23) Կանոնակարգ 4/05-ի 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «35. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեսթի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:»:

24) Կանոնակարգ 4/05-ի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «36. Թեսթերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է որակավորման վկայական:»:

25) Կանոնակարգ 4/05-ի 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «37. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են դիմել մասնակցելու քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:»:

26) Կանոնակարգ 4/05-ի 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «38. Թեսթերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է հանձնաժողովը:»:

27) Կանոնակարգ 4/05-ի 39-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «39. Հարցազրույցի ժամանակ սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար դիմող թեկնածուների գիտելիքները ստուգվում են սույն կանոնակարգի 16-րդ գլխով սահմանված թեմաների շրջանակներում:»:

28) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 39.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «39.1 Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում՝ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:»:

29) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 39.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «39.2 Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված պաշտոնների թեկնածուների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձինք համարվում են որակավորում ստացած:»:

30) Կանոնակարգ 4/05-ի 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «40. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները՝ քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:»:

31) Կանոնակարգ 4/05-ի գլուխ 10-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  10

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ»:

 

32) Կանոնակարգ 4/05-ի 41-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «41. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին թղթային ձևով՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.»:

33) Կանոնակարգ 4/05-ի 41-րդ կետի 1-ին, 5-րդ և 8-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

34) Կանոնակարգ 4/05-ի 41.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «41.1 Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց ցուցակը թարմացվում է որակավորված անձանց որակավորման ժամկետը լրանալու կամ որակավորումից զրկվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:»:

35) Կանոնակարգ 4/05-ի 41.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «41.2 Յուրաքանչյուր թեկնածու կարող է դիմել Կենտրոնական բանկ՝ մեկից ավելի ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայականներ ստանալու համար»:

36) Կանոնակարգ 4/05-ի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«43. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 տարի ժամկետով:

1) Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի և անդամների որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը` սույն կանոնակարգի 39.2 կետով սահմանված կարգով:»:

37) Կանոնակարգ 4/05-ի 44-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

38) Կանոնակարգ 4/05-ի 45-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

39) Կանոնակարգ 4/05-ի 46-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

40) Կանոնակարգ 4/05-ի 47-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «47. Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:»:

41) Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետի «բ» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«բ) իրավասու մարմնի որոշումը որակավորվող անձի նշանակման կամ որակավորվող անձանց կազմում փոփոխություն կատարելու մասին:»:

42) Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերում սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ փոփոխությունը ներդրումային ընկերությանը, օպերատորին կամ Կենտրոնական դեպոզիտարիային հայտնի դառնալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Սույն կետում նշված միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը ներդրումային ծառայություններ մատուցող անձի, Կենտրոնական դեպոզիտարիայի կամ օպերատորի կառավարման մարմնի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է excel ֆորմատով»:

43) Կանոնակարգ 4/05-ի 50.1-րդ կետում «ղեկավարի» բառը փոխարինել «որակավորվող անձի» բառերով և հանել «ղեկավար» բառը:

44) Կանոնակարգ 4/05-ի 50.2-րդ կետում «ղեկավարի» բառը փոխարինել «որակավորվող անձի» բառերով և «ղեկավար» բառից հետո լրացնել «կամ ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձ» բառերը:

45) Կանոնակարգ 4/05-ի 51-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «51. Սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված որակավորվող անձանց գրանցման համար հանձնաժողովն անցկացնում է հարցազրույց հանձնաժողովի նիստում` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:»:

46) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 51.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «51.1 Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձանց գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 39.2-րդ կետում նշված՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձինք գրանցվում են առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում անցնելու: Կենտրոնական բանկը կարող է հարցազրույցի չհրավիրել սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված այն անձանց, որոնց մասնագիտական գիտելիքները, աշխատանքային փորձը, հեղինակությունը և համբավը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով բավարար են վերջիններիս՝ առանց հարցազրույցի անցկացման գրանցելու համար:»:

47) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 51.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «51.1 Որակավորվող անձը գրանցվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ 30 օրվա ընթացքում: Որակավորվող անձի գրանցման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել, բայց ոչ ավելի քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում 30-օրյա ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 63-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:»:

48) Կանոնակարգ 4/05-ը լրացնել նոր 53.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«53.1 Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որակավորվող անձը զրկվել է որակավորման վկայականից, ապա որակավորվող անձին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որակավորվող անձ:»:

49) Կանոնակարգ 4/05-ի 54.1-րդ կետը «Սույն» բառից առաջ լրացնել «Եթե ղեկավարի թեկնածուն չունի» բառերով:

50) Կանոնակարգ 4/05-ի 14-րդ գլխի վերնագրում «ՂԵԿԱՎԱՐԻՆ» բառը փոխարինել «ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻՆ» բառերով:

51) Կանոնակարգ 4/05-ի 57-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«4) որակավորվող անձը խախտել է օրենքներով և այլ իրավական ակտերով որակավորվող անձանց նկատմամբ սահմանված պահանջները:»:

52) Կանոնակարգ 4/05-ի 58-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. 1-ին ենթակետը «վավերացված ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,

գ. 2-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, առկայության դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ» բառերը:

53) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «Հաշվապահական հաշվառման օրենսդրություն և ՀՀՀՀՍ, հարկային օրենսդրություն» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման օրենսդրություն և Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (այսուհետ՝ ՀՀՄՍ), հարկային օրենսդրություն» բառերով:

54) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ1» բառը փոխարինել «ՀՀՄՍ1» բառով:

55) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ2» բառը փոխարինել «ՀՀՄՍ2» բառով:

56) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ7» բառը փոխարինել «ՀՀՄՍ7» բառով:

57) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ8» բառերը փոխարինել ««Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, հաշվապահական հաշվառման գնահատումների փոփոխություններ և սխալներ» ՀՀՄՍ 8» բառերով:

58) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր» ՀՀՀՀՍ10» բառերը փոխարինել ««Հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի ունեցող դեպքեր» ՀՀՄՍ 10» բառերով:

59) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ12» բառը փոխարինել «ՀՀՄՍ12» բառով:

60) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ16» բառը փոխարինել «ՀՀՄՍ16» բառով:

61) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ17» բառը փոխարինել «ՀՀՄՍ17» բառով:

62) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ18» բառը փոխարինել «ՀՀՄՍ18» բառով:

63) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ20» բառը փոխարինել «ՀՀՄՍ20» բառով:

64) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ21» բառը փոխարինել «ՀՀՄՍ21» բառով:

65) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ23» բառը փոխարինել «ՀՀՄՍ23» բառով:

66) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «ՀՀՀՀՍ24» բառը փոխարինել «ՀՀՄՍ24» բառով:

67) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակի 3-րդ մասի 33-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

68) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը»» ՀՀՀՀՍ 32» բառերը փոխարինել ««Ֆինանսական գործիքներ. ներկայացումը» ՀՀՄՍ 32» բառերով:

69) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34» բառերը փոխարինել ««Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՄՍ 34» բառերով:

70) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36» բառերը փոխարինել ««Ակտիվների արժեզրկում» ՀՀՄՍ 36» բառով:

71) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37» բառերը փոխարինել ««Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՄՍ 37» բառերով:

72) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39» բառերը փոխարինել ««Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՄՍ 39» բառերով:

73) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում ««Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40» բառերը փոխարինել ««Ներդրումային գույք» ՀՀՄՍ 40» բառերով:

74) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետով սահմանված աղյուսակում «Ներդրումային գույք» ՀՀՄՍ 40» բառերից հետո լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.

40. 1) «Բաժ-

նային արժե-

թղթերի վրա

հիմնված

վճարում»

ՖՀՄՍ 2

-

-

V

V

-

-

-

-

-

-

 

-

V

-

-

V

75) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ը առաջին տողից առաջ լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

 

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

 

 

 

76) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ի 2-րդ կետի 2.6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան)

77) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ի 3-րդ կետի 3.1 ենթակետը «պահառուի աշխատակից» բառերից հետո լրացնել «պատասխանատու ակտուար» բառերով:

78) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

Սույն կետում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպության
(ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնե-
տոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպության
(ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը
(նախկինում ունեցած
մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցու-
թյան չափը (%)

Բաժնե-
տոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:

Անուն, ազգանուն

Ժամանակահատված (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Անձնագրի համար

Փոխկապակցվա-ծության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Հեռախոսահամար

             
             
             

79) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

80) Կանոնակարգ 4/05-ը լրացնել Հավելված 4-ով` համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. դեկտեմբերի 10

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 354-Ն որոշման

 

Հավելված 3

 

«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական

դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող

ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության

չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը»

Կանոնակարգ 4/05-ը-ը Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N

 

Սույն վկայականը տրվում է

 

_______________________ -ին

Անուն, ազգանուն

___________________________

անձը հաստատող փաստաթղթի տվյալներ

__________________________________________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «___» __________________ 20 թ.:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ ______________

 

«___» _____________20 թ.

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 354-Ն որոշման

 

Հավելված 4

«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական

դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող

ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության

չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը»

Կանոնակարգ 4/05-ը-ը Հավելվածի

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անուն, ազգանուն -----------------------------

 

Բողոքարկողի անձնագրային տվյալները -------------------------------------

 

Քննության անցկացման օր, ամիս, տարեթիվ ---------------------------------

 

Որակավորման տեսակը -----------------------------------------------

 

Հեռախոսահամար -----------------------------------------------

 

Էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)----------------------------------

 

Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը՝

 

------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------

դիմողի ստորագրությունը

 

« » --------- 20 թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան