ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1199-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության» վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված` Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցները համարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիք` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման լիցենզիայի տրամադրման համար:
4. Հաշվի առնելով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքները` էներգաբլոկի կառուցման աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2010 թվականի ապրիլի 21-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1199-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սիմոնյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ալավերդյան |
- |
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Գևորգյան |
- |
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Մ. Ջալալյան |
- |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Գիլոյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Ալբերտյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ |
Ս. Գլեչունց |
- |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ |
Ղ. Հակոբյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ համաճարակային տեսչության պետի տեղակալ |
Ա. Լալայան |
- |
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|