Գլխավոր տեղեկություն
Համար
N 1261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2009-03.02.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1273
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1261-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1714-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1714-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերը փոխարինել «թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով.

3) որոշման 1-ին կետում`

ա. կետից հանել «և էկոնոմիկայի», «Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետների տեղակալներին» բառերը,

բ. «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

գ. կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին» բառերով,

դ. «հարկային պետական ծառայության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,

ե. կետը «քաղաքապետի տեղակալին» բառերից հետո լրացնել «(համաձայնությամբ)» բառով,

զ. «վարչական մարմինների» բառերը փոխարինել «պետաիրավական» բառով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2009 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան