Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.16/30(348) Հոդ.359
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 264-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում կատարել հետևյալ լրացումները.

1) 2-րդ կետի աղյուսակը 28-րդ տողից հետո լրացնել 29-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

29

Հաշվետվություն տարեկան պետական տուրքի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ

33

տարեկան

 

2) 3-րդ կետի 2-րդ պարբերության առաջին նախադասությունը «ամսվա վերջին օրվա ամսաթիվը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ թիվ 33 հաշվետվության»:

3) Լրացնել 30.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«30.1. Թիվ 33 հաշվետվությունը (տարեկան) բաղկացած է երկու աղյուսակից: Առաջին աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, ինչպես նաև, դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները:

Հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:

Թիվ 33 հաշվետվության 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

1. «Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը» սյունակում նշվում է բանկային գործունեության իրականացման համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրամադրման ամսաթիվը: Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

2. «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի):

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բանկի կողմից կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար պետական տուրքի գծով կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

3. «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը:

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում տույժերի գծով կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տույժի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:

4. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

5. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշված գումարը: Ժամանակաշրջանի սկիզբը և վերջը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003): Օրինակ, եթե բանկային գործունեության լիցենզիան ստացվել է 11.08.2003թ. և բանկը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01.07.2008թ.՝ հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջան» սյունակի «սկիզբ» մասում կնշվի 11.08.2008, իսկ «վերջ» մասում` 11.08.2009:

Այն դեպքում, երբ բանկը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

6. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

7. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

«Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

Հաշվետվության երկրորդ աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարված և վճարման ենթակա պարտադիր վճարների վերաբերյալ տեղեկատվություն:

Թիվ 33 հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

1. «Վճարման ենթակա պարտադիր վճարի չափը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին «Ժամանակաշրջանը» սյունակում նշված եռամսյակի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարի այն մասը, որը դեռևս չի վճարվել «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ:

2. «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից վճարված պարտադիր վճարները (առանց տոկոսագումարների):

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բանկի կողմից կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

3. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է տարվա այն եռամսյակը, որի համար վճարվել է «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում նշված գումարը: Եռամսյակը նշվում է հետևյալ ֆորմատով` եռամսյակ.տարի (օրինակ` 2.2003):

Այն դեպքում, երբ բանկը մեկ վճարումով իրականացնում է պարտադիր վճարների մուծում տարբեր ժամանակաշրջանների (եռամսյակների) համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված պարտադիր վճարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

4. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պարտադիր վճարների կամ տոկոսագումարների վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պարտադիր վճարների և տոկոսագումարների վճարման ամսաթվերը համընկնում են, ապա այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում` լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

5. «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը» սյունակում նշվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ` ժամկետանց օրերի համար ՀՀ օրենսդրության համաձայն հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների չափը (առկայության դեպքում):

Այն դեպքում, երբ «Վճարման ամսաթիվը» սյունակում առկա են նույն ամսաթիվն ունեցող մեկից ավելի տողեր, ապա «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները լրացվում են միայն վերջին տողի համար:

6. «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում լրացվում է ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների` հաշվետու ժամանակաշրջանում վճարված չափը:

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից տոկոսագումարների գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք այս սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տոկոսագումարի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:

7. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պարտադիր վճարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

8. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը:

«Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների չափը:»:

4) 35-րդ կետը լրացնել «գ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«գ. ձև թիվ 33 հաշվետվության համար` մինչև տարեկան պետական տուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը (ներառյալ):»:

5) Լրացնել Ձև թիվ 33-ը` համաձայն Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 15
ք. Երևան

 
 

 

Հավելված

    Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 264-Ն
որոշմամբ

 

Ձև թիվ 33

 

(տարեկան)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Աղյուսակ 1. ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Բանկի անվանումը _________________________

 

 Ամսաթիվը _____________

 

(հազար դրամ)

Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը

Վճարված պետական տուրքի գումարը

Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը

Վճարման ամսաթիվը

Ժամանակա-շրջանը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտավորու-թյան ամբողջ գումարը

Սկիզբ

Վերջ

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

 

Բանկի վարչության նախագահ՝
(գործադիր տնօրեն) 

_________________________
        

                                   Կ. Տ.

           

                           Գլխավոր հաշվապահ՝

____________________

 

 

 

Աղյուսակ 2.  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազար դրամ)

Վճարման ենթակա պարտադիր վճարի չափը

Վճարված պարտադիր վճարի չափը

Ժամանա-կաշրջանը

Վճարման ամսաթիվը

Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագու-մարների չափը

Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագու-մարների չափը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտավո-րության ամբողջ գումարը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

 

Բանկի վարչության նախագահ՝
(գործադիր տնօրեն) 

_________________________
         

                                  Կ. Տ.

           

                        Գլխավոր հաշվապահ՝

____________________

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան