040.0313.01.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 313
քաղ. Երևան
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի մասին» N 776 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներ և նորմատիվներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
3. Սույն որոշման 1-ին կետով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը հաստատելու կապակցությամբ`
ա) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
3-րդ կետից հանել «իսկ 3-րդ կետում` «հատուկ միջոցների շարժից» բառերից հետո լրացնել «բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետև` փախստականներ) բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը:
2. Փախստականների բնակվելու հետևանքով իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հատկացումներից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներով և նորմատիվներով հաշվարկված ծախսերից ելնելով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը:
(3-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
4. Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում գտնվող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը չի փոխհատուցվում:
5. Ժամանակավոր կացարանների կարգավիճակ ունեցող իրավաբանական անձինք, ելնելով փախստականների բնակվելու հետևանքով առաջացած հաշվեկշռային վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարի չափից, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին են ներկայացնում նրա կողմից մշակված ու հաստատված ձևերով և ձևաթղթերով հիմնավորված հայտ-պահանջագիր` երկու օրինակից:
(5-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը, ստուգելով ներկայացված հայտ-պահանջագրերով նախատեսված փոխհատուցման գումարները, կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի կողմից մշակված ձևի ամբողջական հայտ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայտի մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնում:
(6-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված հայտի հիման վրա համապատասխան գումարի չափով փոխանցում է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին:
(7-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված հատկացումներից ստացված ֆինանսական միջոցների սահմաններում փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը` նրանց համապատասխան բանկային հաշիվներին փոխանցելով գումարներ:
(8-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.10.2014, N 1137-Ն | 30.10.2014, N 313 | |
17.12.2009, N 1472-Ն | 31.12.2009, N 313 | |
03.05.2007, N 573-Ն | 01.06.2007, N 313 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|