ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/6629/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/6629/05/08 2009թ. |
Դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խորհրդայինի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ պատասխանողից 298.707.922 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի՝ Տեսչության 25.01.2008 թվականի թիվ 1106930 ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 298.707.922 ՀՀ դրամ: Գործի քննության ընթացքում Տեսչությունը հրաժարվել է 328.522 ՀՀ դրամ եկամտահարկի պարտավորության գումարը բռնագանձելու հայցապահանջից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է առոչինչ ճանաչել Տեսչության 25.01.2008 թվականի թիվ 1106930 ակտը:
ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռով վարչական գործի վարույթը՝ Ընկերությունից 328.522 ՀՀ դրամ եկամտահարկի գծով պարտավորության գումարը բռնագանձելու մասով, կարճվել է, Տեսչության հայցը՝ Ընկերությունից 298.379.400 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 07.07.2009 թվականի հաշտության համաձայնությունը՝ կնքված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ հաշտության համաձայնություն կնքելու լիազորությամբ օժտված ներկայացուցչի՝ իրավաբանական վարչության պետի և Ընկերության տնօրենի միջև, և հաստատված կազմակերպությունների կնիքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:
Սույն վարչական գործով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հիմքով համարվում է հայցվորի կողմից հայցից հրաժարում, ինչպես նաև հակընդդեմ հայցվորի կողմից հակընդդեմ հայցից հրաժարում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը ամբողջովին կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից հայցից հրաժարումը, ինչպես նաև հակընդդեմ հայցվորի կողմից հակընդդեմ հայցից հրաժարումը հիմք են սույն վարչական գործի վարույթը կարճելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճիռը բեկանել և գործի վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|