«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2000 թվականի N 738
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերություն` կանոնադրական կապիտալի չափը սահմանելով 146533,4 հազ. դրամ:
2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինության 7 շենք` 36,257 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով` 146533,4 հազ. դրամ արժեքով:
3. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.12.2009, N 1472-Ն | 31.12.2009, N 738 | |
29.12.2005, N 2327-Ն | 16.02.2006, N 738 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|