Գլխավոր տեղեկություն
Համար
N 1223-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.11.2009-19.03.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1223-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1992 թվականին կնքված պայմանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընդունելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 22-ի N 1223-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Հասցեն

Սեփականու-թյան վկայականի համարը, գրանցման ամսաթիվը

Մակերեսը (քառ. մետր)

1

2

3

4

 

քաղ. Մեղրի

   

1.

ՌԴ թիվ 2393 զին. մասի տարածքում գտնվող թիվ 4 բազմաբն. բնակ.շենք

1167336 / 17.03.09

699,2

2.

ՌԴ թիվ 2393 զին. մասի տարածքում գտնվող թիվ 1 բազմաբն. բնակ.շենք

1167337 / 17.03.09

2785,3

3.

ՌԴ թիվ 2393 զին. մասի տարածքում գտնվող թիվ 2 բազմաբն. բնակ. շենք

1167338 / 17.03.09

1782,2

4.

ՌԴ թիվ 2393 զին. մասի տարածքում գտնվող թիվ 3 բազմաբն. բնակ. շենք

1167335 / 17.03.09

701,2

       
 

քաղ. Արմավիր

   

5.

Շահումյան 26 (ՌԴ-ի բազմաբն. բնակ.շենք)

2579122 / 17.03.09

419,7

6.

Շահումյան 28 (ՌԴ-ի բազմաբն. բնակ.շենք)

2579124 / 17.03.09

634,8

7.

Շահումյան 24 (ՌԴ-ի բազմաբն. բնակ.շենք)

2579123 / 17.03.09

590,3

8.

Թումանյան 8 (ՌԴ-ի բազմաբն. բնակ. շենք)

2579125 / 17.03.09

2444,5

9.

Թումանյան 8ա (ՌԴ-ի բազմաբն. բնակ. շենք)

2579126 / 17.03.09

3507,1

       
 

քաղ. Արտաշատ

   
       

10.

Թորամանյան 40 (ՌԴ-ի բազմաբն. բնակ. շենքից տարածք)

2373576 / 05.12.08

5248.1

11.

Մարքսի 20 (ՌԴ-ի բազմաբն. բնակ. շենքից տարածք)

2373577 / 05.12.08

3135.4

12.

Մարքսի 21ա (ՌԴ-ի բազմաբն. բնակ. շենք)

2373575 / 08.01.09

4352.3

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան