ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1143-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի հատուկ ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինության տակ գտնվող «ԳԱԶ-3308-74» մակնիշի հատուկ ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինությանը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հատուկ ավտոմեքենաների ձևակերպման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1143-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ
NN |
Տրանսպորտային միջոցի անվանումը |
Թողարկման տարեթիվը |
Հենասարքը |
Թափքը |
Շարժիչը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
ՈՒՐԱԼ - 4320 |
1986 թ. |
0121794 |
առանց համարի |
առանց համարի |
865.371 |
2. |
ԳԱԶ - 3308-74 |
2007 թ. |
X9633080070930508 |
33070070125069 |
51300-71006095 |
18.400.000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|