Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2009-12.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.16/30(348) Հոդ.368
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.10.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 հոկտեմբերի 2009 թ.

թիվ 295-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները» կանոնակարգ 9/03-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Վ. Գաբրիելյան

 

2009 թ. հոկտեմբերի 13

 ք. Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 6-ի
թիվ 295-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  9/03

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոների (այսուհետև՝ վարկային բյուրո) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Վարկային բյուրոները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների ներքոհիշյալ ձևերը՝ նշված պարբերականությամբ:

 

Վարկային բյուրոների կողմից ներկայացվող հաշվետվություններ:

 

Հաշվետվության անվանումը

Հաշվե-տվության համարը

Ներկայացման հաճախակա-նությունը

1

2

3

4

1

Հաշվեկշիռ

1

 տարեկան

2

Հաշվետվություն ֆինանսական արդյունքների (եկամուտների և ծախսերի) վերաբերյալ

2

 տարեկան

3

Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ

3

տարեկան

4

Հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների վերաբերյալ

4

տարեկան

5

Հաշվետվություն կանոնադրական կապիտալի ձևավորման վերաբերյալ

5

յուրաքանչյուր փոփոխության դեպքում

6

Հաշվետվություն տեղեկատվություն տրամադրողների, կատարված հարցումների, վաճառված վարկային զեկույցների և վարկային բյուրոյում առկա վարկային պատմությունների վերաբերյալ

6

եռամսյակային

7

Հաշվետվություն վարկային բյուրոյի կողմից տրամադրված սխալ կամ թերի տվյալների, սխալ կամ թերի տվյալներն ուղղելու և գործունեության հետ կապված վեճերի վերաբերյալ

7

ամսական

8

Հաշվետվություն վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագների վերաբերյալ

8

եռամսյակային

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Վարկային բյուրոները հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները ներկայացնում են միայն էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան, բացառությամբ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից վարկային բյուրոներին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

4. Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա ամսաթվերը (ամսական հաշվետվություններում նշվում է հաշվետու ամսվա առաջին և վերջին օրերի ամսաթվերը, եռամսյակային հաշվետվություններում նշվում է հաշվետու եռամսյակի առաջին և վերջին օրերի ամսաթվերը, իսկ տարեկան հաշվետվություններում նշվում է հաշվետու տարվա առաջին և վերջին օրերի ամսաթվերը), բացառությամբ թիվ 1 և թիվ 6 հաշվետվության չորրորդ էջի, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը: Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով՝ օր. ամիս. տարի (31/05/2009): Ընդ որում, հաշվետվությունները կազմելիս մեկ տարին պետք է հասկանալ 365 կամ 366 օր, այսինքն՝ օրացուցային օրերի քանակը (եթե կոնկրետ հաշվետվության մեկնաբանությունները հստակ չեն սահմանում տվյալ հաշվետվության իմաստով մեկ տարվա օրերի քանակը): Սահմանված հաշվետվությունները, ներառյալ դրանցում նշված անվանումները, պարտադիր լրացվում են հայերեն լեզվով:

5. Վարկային բյուրոների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև տեղեկությունները, ծանուցումները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Վարկային բյուրոները հաշվետվությունները էլեկտրոնային կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորում են Կենտրոնական բանկի կողմից վարկային բյուրոյին տրամադրված հնգանիշ կոդին համապատասխան:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Վարկային բյուրոյին տրված կոդը

Գծիկ

Հաշվետվության համարը

Կետ

Հապավումը

¯

¯

¯

¯

¯

xxxxx

-

05

.

xls

 

7. Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Թիվ 5 «Կանոնադրական կապիտալի ձևավորման վերաբերյալ» հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

9. «Ամսաթիվը» մասում լրացվում է.

1) կանոնադրական կապիտալի փոփոխության օրը, այն է՝ Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման օրը,

2) վարկային բյուրոյի 1% և ավելի բաժնետոմս ունեցող բաժնետերերի տվյալներում յուրաքանչյուր փոփոխության օրը, այն է՝ բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը (բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների համար),

3) բոլոր բաժնետերերի տվյալներում յուրաքանչյուր փոփոխության օրը, այն է՝ բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելու օրը (փակ բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների համար):

10. «Կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը» մասում լրացվում է վարկային բյուրոյի իրավասու մարմնի կողմից կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը՝ նման փաստի առկայության դեպքում: Սույն հաշվետվության իմաստով, հայտարարման ամսաթիվ է համարվում վարկային բյուրոյի իրավասու մարմնի կողմից վարկային բյուրոյի կանոնադրական կապիտալի համալրման մասին որոշման կայացման օրը: «Կանոնադրական կապիտալի համալրման ամսաթիվը» մասում լրացվում է վարկային բյուրոյի կողմից Կենտրոնական բանկում իր կուտակային հաշվին կապիտալի համալրման նպատակով գումարը փոխանցելու ամսաթիվը՝ նման փաստի առկայության դեպքում: «Վարկային բյուրոյի կազմակերպական-իրավական կարգավիճակը» մասում նշվում է, թե վարկային բյուրոն բաց կամ փակ բաժնետիրական ընկերություն է:

11. Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է.

1) Բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների կողմից՝ 1% և ավելի բաժնետոմս ունեցող բաժնետերերի գծով: Առաջին աղյուսակում մնացած բաժնետերերի բաժնետոմսը լրացվում է երկու տողով, ընդ որում, ռեզիդենտների մասնակցությունը լրացվում է առաջին տողով, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ երկրորդ տողով:

2) Փակ բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների բոլոր բաժնետերերի գծով:

12. «Մասնակիցների ղեկավարների (խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն) անունը, ազգանունը, հայրանունը» սյունակը օգտագործվում է իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների ղեկավարների վերաբերյալ տվյալների համար: Եթե մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձևը» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», եթե մասնակիցը իրավաբանական անձ է և իր բաժնետոմսերի 50%-ից ավելին պատկանում է պետությանը՝ «պետական մասնակցությամբ», մնացած դեպքերում՝ «ոչ պետական»: «Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)» սյունակը լրացվում է բաժնետիրական ընկերությունների համար «Սովորական» կամ «Արտոնյալ» բառերով՝ կախված բաժնետոմսի տեսակից: Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է տարբեր տեսակի բաժնետոմսերի սեփականատեր, ապա յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսի վերաբերյալ տվյալները լրացվում են առանձին տողով: Բաժնետիրական ընկերությունների համար «Բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը» սյունակում լրացվում է բաժնետիրոջը պատկանող տվյալ դասի բաժնետոմսերի կառուցվածքում վերջին փոփոխության՝ բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը: «Ռեզիդենտ (ոչ ռեզիդենտ)» սյունակը լրացվում է «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերով՝ կախված մասնակցի ռեզիդենտությունից: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տերմինների սահմանումները տրված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մայիսի 14-ի թիվ 173 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և բանկային վիճակագրության ձեռնարկում»:

13. Թիվ 6 «Տեղեկատվություն տրամադրողների, կատարված հարցումների, վաճառված վարկային զեկույցների և վարկային բյուրոյում առկա վարկային պատմությունների վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է չորս էջից.

1) Հաշվետվության առաջին էջում բերվում են տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանում վարկային բյուրոյին տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ: Նշվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրերի ամսաթվերը: «Բանկեր» սյունակի «Անվանումը» մասում լրացվում են վարկային բյուրոյին տեղեկատվություն տրամադրող բանկերի անվանումները: «Բանկեր» սյունակի «Կոդը» մասում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից բանկին տրամադրված կոդը: «Վարկային կազմակերպություն» սյունակի «Անվանումը» մասում լրացվում են վարկային բյուրոյին տեղեկատվություն տրամադրող վարկային կազմակերպությունների անվանումները: «Վարկային կազմակերպություն» սյունակի «Կոդը» մասում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությանը տրամադրված կոդը: «Ապահովագրական ընկերություն» սյունակի «Անվանումը» մասում լրացվում են վարկային բյուրոյին տեղեկատվություն տրամադրող ապահովագրական ընկերությունների անվանումները: «Ապահովագրական ընկերություն» սյունակի «Կոդը» մասում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերությանը տրամադրված կոդը: «Ներդրումային ընկերություն» սյունակի «Անվանումը» մասում լրացվում են վարկային բյուրոյին տեղեկատվություն տրամադրող ներդրումային ընկերությունների անվանումները: «Ներդրումային ընկերություն» սյունակի «Կոդը» մասում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից ներդրումային ընկերությանը տրամադրված կոդը: «Հանրային տվյալների բազա» սյունակի «Անվանումը» մասում լրացվում է վարկային բյուրոյին հանրային տվյալների բազաներից տեղեկատվություն տրամադրողների անվանումները (անունները): «Այլ» սյունակի «Անվանումը» մասում լրացվում է Ձև թիվ 6 հաշվետվության առաջին էջի 2, 4, 6, 8 և 9 սյունակներում չնշված այն տեղեկատվություն տրամադրողների անվանումները (անունները), որոնք վարկային բյուրոյի հետ կնքել են պայմանագիր վարկային տեղեկատվության, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալներ տրամադրելու վերաբերյալ:

2) Հաշվետվության երկրորդ էջում բերվում են տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վարկային բյուրոյից կատարված հարցումների քանակը ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ: Նշվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրերի ամսաթվերը: «Կատարված փնտրումների քանակ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ վարկային բյուրոյի տվյալների բազայում կատարված փնտրումների քանակը: «Վարկային պատմություններ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վարկային բյուրոյի տվյալների բազայից տրամադրված վարկային պատմությունների քանակը ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ: «Անհատական տեղեկատվություն» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վարկային բյուրոյի տվյալների բազայից տրամադրված անհատական տեղեկատվության քանակը ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ: Անձնական տեղեկատվություն է համարվում միայն անձի անունը (անվանումը), ծննդյան ամսաթիվը (գրանցման համարը), բնակության (գտնվելու) վայրը: «Տեղեկատվության բացակայություն» սյունակում լրացվում է կատարված այն հարցումների քանակը, որոնց վերաբերյալ տվյալները բացակայում են վարկային բյուրոյի տվյալների բազայում:

3) Հաշվետվության երրորդ էջում բերվում են տեղեկություններ ըստ առանձին տեղեկատվության սպառողներին վաճառված առանձին ծառայությունների: Նշվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրերի ամսաթվերը: «Վարկային զեկույց» սյունակում լրացվում է ըստ առանձին տեղեկատվության սպառողներին վաճառված վարկային զեկույցների քանակը: «Վարկային ռիսկի թվային գնահատական» սյունակում լրացվում է ըստ առանձին տեղեկատվության սպառողներին վաճառված վարկային գնահատականների քանակը: «Այլ» սյունակում լրացվում է ըստ առանձին տեղեկատվության սպառողներին վաճառված այլ ծառայությունների քանակը:

4) Աղյուսակի չորրորդ էջում բերվում են տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվության սուբյեկտների քանակի վերաբերյալ` ըստ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

14. Թիվ 7 «Վարկային բյուրոյի կողմից տրամադրված սխալ կամ թերի տվյալների, սխալ կամ թերի տվյալներն ուղղելու և գործունեության հետ կապված վեճերի վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է երկու էջից.

1) Հաշվետվության առաջին էջում բերվում են տեղեկություններ տեղեկատվություն տրամադրողների և վարկային բյուրոյի կողմից թույլ տրված և ուղղված սխալ կամ թերի տվյալների վերաբերյալ:

2) Հաշվետվության երկրորդ էջում բերվում են տեղեկություններ վարկային բյուրոյի գործունեության հետ կապված վեճերի վերաբերյալ: «Լուծված վեճեր» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում լուծված վեճերի թիվը, որոնք ծագել են վարկային տեղեկատվություն տրամադրողների կողմից, ինչպես նաև վարկային տեղեկատվության սուբյեկտների կողմից: «Չլուծված վեճեր» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում չլուծված վեճերի թիվը, որոնք ծագել են վարկային տեղեկատվություն տրամադրողների կողմից, ինչպես նաև վարկային տեղեկատվության սուբյեկտների կողմից:

15. Թիվ 8 «Վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագների վերաբերյալ» հաշվետվության մեջ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը: «Մատուցվող ծառայության անվանումը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները: «Մատուցվող ծառայության սակագինը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագները:

16. Կենտրոնական բանկի` վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերահսկողական նպատակներից ելնելով, վարկային բյուրոյից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

17. Վարկային բյուրոն ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ներկայացնում է ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները:

18. Հաշվի առնելով վարկային բյուրոյի գտնվելու վայրը՝ վարկային բյուրոյին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), Սի-Բի-Էյ-նեթ համակարգի կամ կապի՝ սահմանված այլ պահուստային միջոցներով:

19. Այդ ծանուցմամբ վարկային բյուրոյի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկ՝ հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ և մեկնաբանումներ տալու համար:

20. Ծանուցումը ստորագրվում է Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի և վերահսկողության համար պատասխանատու կոնկրետ ստորաբաժանման ղեկավարի կողմից:

21. Ծանուցման արդյունքում տրամադրված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

22. Թիվ 1, 2, 3, 4 հաշվետվությունները ներկայացվում են տարեկան, թիվ 5 հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փոփոխության դեպքում, թիվ 6 և թիվ 8 հաշվետվությունները ներկայացվում են եռամսյակային, թիվ 7 հաշվետվությունը` ամսական կտրվածքով:

23. Ամսական, եռամսյակային և տարեկան (դեռևս արտաքին աուդիտի եզրակացությամբ չհաստատված) հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը:

24. Թիվ 5 հաշվետվությունը ներկայացվում է մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 6-րդ աշխատանքային օրը:

25. Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների գործող ձևերը փոխելու կամ հաշվետվությունների նոր ձևեր սահմանելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից տասը օր հետո, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ առավել ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

26. Առնվազն տարին մեկ՝ ֆինանսական տարվա ավարտից հետո 4-ամսյա ժամկետում, վարկային բյուրոները պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Վարկային բյուրոն պարտավոր է մամուլում հրապարակելուց հետո 10 օրացուցային օրերի ընթացքում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությանը ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը, ինչպես նաև այդ հաշվետվությունների ամբողջ փաթեթի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը) էլեկտրոնային տարբերակը:

27. Վարկային բյուրոները արտաքին աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները մամուլում հրապարակելուց հետո տասնօրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել բացահայտված խախտումների և փոփոխությունների առաջացման պատճառները, եթե վարկային բյուրոյի Կենտրոնական բանկ ներկայացված տարեկան (աուդիտով չհաստատված) հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների (տողերի) համեմատ հրապարակված (աուդիտով հաստատված) հաշվետվություններում արտացոլված ցուցանիշները (տողերը) փոփոխվում են 5 տոկոս և ավելի չափով:

28. Վարկային բյուրոները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում հրապարակել և առնվազն եռամսյակը մեկ անգամ թարմացնել հետևյալ տեղեկատվությունը.

1) վարկերի և վարկառուների ընդհանուր քանակը տվյալների շտեմարանում,

2) վարկային բյուրոյի տեղեկատվական ծածկույթը ՀՀ չափահաս բնակչության հաշվով,

3) վարկային բյուրոյից կատարված հարցումների քանակի հարաբերությունը նոր տրամադրված վարկերի քանակին,

4) տեղեկատվություն սակագների վերաբերյալ:

 

Ձև թիվ 5

 

«Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների
ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները»
կանոնակարգ 9/03-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կանոնադրական կապիտալի ձԵՎավորման վերաբերյալ

 

Վարկային բյուրոյի անվանումը

 ____________  

                            Ամսաթիվը

 _________ թ.  (յուրաքանչյուր փոփոխության դեպքում)

Կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը

 _________ թ.  

Կանոնադրական կապիտալի համալրման ամսաթիվը

 _________ թ.  

Վարկային բյուրոյի կազմակերպական-իրավական կարգավիճակը

 __________  

                           

I. Կանոնադրական կապիտալի ձԵՎավորումը

 

Հ/հ

Մասնակիցների լրիվ անվանումը

Մասնակիցների ղեկավարների (խորհրդի (դիտորդ խորհրդի) նախագահ և գործադիր տնօրեն) անունը, ազգանունը, հայրանունը

Սեփակա-նության ձևը

Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)

Բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը

Ռեզիդենտ (ոչ ռեզիդենտ)

Փաստացի վճարված մասնաբաժինը

Փոստային ինդեքսը, հասցեն (նշել մարզը կամ համայնքը), հեռախոսը, ֆաքսը

 Դրամով (հազ. դրամ)

Տեսակարար կշիռը կանոնադրական կապիտալում (%)

 

1

2

3

4

5

6

7

8

9

1

                 

2

                 

3

                 

4

                 

5

                 

6

                 

7

                 

8

                 

9

                 

10

                 

11

                 

12

                 

13

                 

14

                 

15

                 

16

                 

17

                 

18

                 

19

                 
 

Ընդամենը

               
 

այդ թվում՝ ոչ ռեզիդենտ մասնակիցներ

               

 

Մասնակիցների ընդհանուր թիվը

 

 այդ թվում՝ ոչ ռեզիդենտների

 

Վարկային բյուրոյի խորհրդի նախագահ՝ ______________

Կ.Տ

Ձև թիվ 6

(եռամսյակային)

 

«Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և

 ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների
ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները»
կանոնակարգ 9/03-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Տեղեկատվություն տրամադրողների, կատարված հարցումների, վաճառված վարկային զեկույցների ԵՎ վարկային բյուրոյում առկա վարկային պատմությունների վերաբերյալ

 

 Վարկային բյուրոյի անվանումը ________________________

 Ամսաթիվը _______________ թ-ից մինչև _______________ թ.

 

Հ/հ

Տեղեկատվություն տրամադրողներ

 

Բանկեր

Վարկային կազմակերպություններ

Ապահովա-գրական ընկերու-թյուններ

Ներդրումային ընկերու-թյուններ

Հանրային տվյալների բազա

Այլ

Կոդը

Անվանումը

Կոդը

Անվանումը

Կոդը

Անվանումը

Կոդը

Անվանումը

Անվանումը

Անվանումը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                   

2

                   

3

                   

4

                   

5

                   

6

                   

7

                   

8

                   

9

                   

10

                   

11

                   

12

                   

13

                   

14

                   

15

                   

16

                   

17

                   

18

                   

19

                   

20

                   

21

                   

22

                   

23

                   

24

                   

25

                   

 

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

 

Կատարված հարցումներ

 

 Վարկային բյուրոյի անվանումը ___________________

 

 Ամսաթիվը ____________________ թ-ից մինչև __________________ թ.

 

Կատարված հարցումներ

Կատարված փնտրումների քանակ

Կատարված հարցումների քանակ, այդ թվում`

Վարկային պատմու-թյուններ

Անհատական տեղեկա-տվություն

Ինֆորմացիայի բացակայություն

1

2

3

4

Ֆիզիկական անձանց վերաբերյալ

       

Իրավաբանական անձանց վերաբերյալ

       
 

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

 

Վաճառված վարկային զեկույցներ ԵՎ այլ ծառայություններ

 

 Վարկային բյուրոյի անվանումը ___________________

 

 Ամսաթիվը ____________________ թ-ից մինչև __________________ թ.

 

Տեղեկատվության սպառող

Վաճառված ծառայության տեսակը

Վարկային զեկույց

Վարկային ռիսկի թվային գնահատական

Այլ

1

2

3

Բանկ

     

Վարկային կազմակերպություն

     

Ապահովագրական ընկերություն

     

Ներդրումային ընկերություն

     

Այլ

     

 

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

 

Համակարգում առկա վարկային պատմություններ

 

 Վարկային բյուրոյի անվանումը ___________________

 

 Ամսաթիվը ____________________

 

Վարկային տեղեկատվության սուբյեկտ

Համակարգում առկա վարկային տեղեկատվության սուբյեկտների քանակ

Իրավաբանական անձ

 

Ֆիզիկական անձ

 

Ընդամենը

 

 

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

 

Ձև թիվ 7

(եռամսյակային)

 

«Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և
ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների

 ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները»
կանոնակարգ 9/03-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Վարկային բյուրոյի գործունեության հետ կապված սխալ կամ թերի տվյալների, սխալ կամ թերի տվյալներն ուղղելու ԵՎ վեճերի վերաբերյալ

 

 Վարկային բյուրոյի անվանումը ________________________

 

 Ամսաթիվը _______________ թ-ից մինչև _______________ թ.

 

 

Թույլ տրված

Ուղղված

Սխալներ

Թերություններ

Սխալներ

Թերություններ

1

2

3

4

Վարկային բյուրոյի կողմից

       

Վարկային տեղեկատվություն տրամադրողի կողմից

       

Ընդամենը

       

 

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

 

Վարկային բյուրոյի գործունեության հետ կապված վեճեր

 

 Վարկային բյուրոյի անվանումը ________________________

 

 Ամսաթիվը _______________ թ-ից մինչև _______________ թ.

 

Վիճարկող անձ

Լուծված վեճեր

Չլուծված վեճեր

Ընդամենը

1

2

3

Վարկային տեղեկատվություն տրամադրողներ

     

Վարկային տեղեկատվության սուբյեկտ

     

Ընդամենը

     

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

 

Ձև թիվ 8

(եռամսյակային)

 

«Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և
ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների
ձևերը, ներկայացման կարգը,
պայմանները և ժամկետները»

 կանոնակարգ 9/03-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագների վերաբերյալ

 Վարկային բյուրոյի անվանումը ___________________

 

 Ամսաթիվը ____________________

 

Մատուցվող ծառայության անվանումը

Մատուցվող ծառայության սակագինը

1

2

   
   
   
   
   
   
   

 

        Վարկային բյուրոյի գործադիր տնօրեն ________________

 

                                        Կ. Տ.

 

                               Գլխավոր հաշվապահ՝ ________________

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.08.2019, թիվ 112-Ն 12.09.2019, թիվ 295-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան