Գլխավոր տեղեկություն
Համար
N 788-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.02.2010-05.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2009 թվականի N 788-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաuտատել`

1) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Ինժեներական հետազննման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան ինժեներական հետազննման գործունեության իրականացում.

2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և ինժեներական հետազննման մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում ինժեներական հետազննման գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող առնվազն երեք մասնագետների (գեոդեզիստի, երկրաբանի, հիդրոերկրաբանի կամ հիդրոինժեների) առկայություն.

3) ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով) հորատացման տեխնիկայով, լաբորատորիայով և գեոդեզիական սարքավորումներով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. կանոնադրության պատճենը,

գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը. տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

է. նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

թ. տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

_________________________________________________________

(հարկ վճարողի հաշվառման համարը)

_________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

ինժեներական հետազննում `

__________________________________________________________

(գործունեության տեսակը)

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

 

1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).

5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը։

7) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:

 

_______________

_______________

_______________

(դիմողի պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

Կ.Տ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________

(հարկ վճարողի հաշվառման համարը ևսոցիալական քարտի համարը)

_________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները )

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

ինժեներական հետազննում `

__________________________________________________________

(գործունեության տեսակը)

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

 

1) անձնագրի պատճենը.

2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) սոցիալական քարտի համարի պատճենը.

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.

6) անձի մասնագիտական որակավորումը հավասըող փաստաթղթերի պատճենը.

7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:

 

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

Կ.Տ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

ՏՎՅԱԼՆԵՐ ______________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագի-
տությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

Կ.Տ.

__________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 200 թ.

 

Ձև N 4

 

Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի

 

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN
ը/կ

Աշխատանքի ծառայության անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

 

 

 

 

 

 

Կ.Տ.

 

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

_____ _____________ 200 թ.

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ

ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________

(լիցենզիայի համարը)

 

_____________________________

(գործունեության տեuակը)

 

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն

_______________________________________________________

 ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ____________________
 (uտորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան