ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1141-Ա
ԱՐՄԵՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արմեն Գարիկի Արզաքանցյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 16-ին, քաղ. Երևան, Վաղարշյան փող., շենք 24/2, բն. 9: 2008 թվականին ընդունվել է Օքսֆորդի Բելլերբիս քոլեջի առկա ուսուցման համակարգ, որտեղ նա ուսանելու է մինչև 2010 թվականի հունիսի 18-ը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2015, N 932-Ա | 19.08.2015, N 1141-Ա | |
25.09.2014, N 1026-Ա | 30.09.2014, N 1141-Ա | |
25.11.2010, N 1546-Ա | 02.12.2010, N 1141-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|