Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (29.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ստորագրելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր»)՝ Ռուսաստանի Դաշնությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը (այսուհետ` սույն Արձանագրության Կողմեր) համաձայնել են հետևյալի մասին.

Ռուսաստանի Դաշնության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Համաձայնագիրը կիրառելիս Համաձայնագրի դրույթի և ԱՀԿ համաձայնագրի դրույթի միջև հակասության դեպքում ԱՀԿ համաձայնագրի դրույթը գերակա է հակասության շրջանակներում:

Ի հավելումն, բացառությամբ Համաձայնագրի հոդված 1.4-ում (Համատեղ կոմիտե), հոդված 1.5-ում (Համատեղ կոմիտեի գործառույթներ), հոդված 1.6-ում (Գերակա ներդրումային ծրագրեր), հոդված 1.7-ում (Կապի ապահովման կենտրոններ), հոդված 2.10-ում (Տրիգերի պաշտպանիչ միջոցներ), հոդված 2.12-ում (Ապրանքների առևտրի հարցերով զբաղվող կոմիտե), հոդված 3.4-ում (Երկկողմ պաշտպանական միջոցներ), հոդված 3.5-ում (Ծանուցումներ), Գլուխ 4-ում (Ծագման կանոններ), հոդված 5.6-ում (Մաքսային համագործակցություն), հոդված 5.7-ում (Տեղեկությունների փոխանակում), հոդված 6.7-ում (Խորհրդակցություններ), հոդված 6.8-ում (Համագործակցություն), հոդված 6.9-ում (Իրավասու մարմիններ և կապի ապահովման կենտրոններ), հոդված 7.10-ում (Կապի ապահովման կենտրոններ և տեղեկությունների փոխանակում), հոդված 7.11-ում (Համագործակցություն), հոդված 7.12-ի (Խորհրդակցություններ), հոդված 8.6-ում (Կապի ապահովման կենտրոններ), հոդված 8.7-ում (Օգուտների մերժում), հոդված 8.9-ում (Միացում), հոդված 8.10-ում (Փոփոխություններ), հոդված 8.11-ում (Խորհրդակցություններ), հոդված 8.12-ում (Վեճերի կարգավորումը սույն գլխի Կողմերի միջև), Գլուխ 8-ի (Ծառայությունների առևտուր, ներդրումներ և ֆիզիկական անձանց տեղաշարժ) Բաժին III-ում (Հիմնադրում, առևտրային ներկայություն և գործունեություն), Բաժին V-ում (Ներդրումներ), Գլուխ 9-ում (Մտավոր սեփականություն), Գլուխ 13-ում (Էլեկտրոնային տեխնոլոգիաներն առևտրում), Գլուխ 14-ում (Վեճերի կարգավորումը), Գլուխ 15-ում (Եզրափակիչ դրույթներ) սահմանվածի` Համաձայնագրով նախատեսված յուրաքանչյուր հարց, որը կարգավորված չէ ԱՀԿ համաձայնագրով, չի կարող կիրառվել նրանց նկատմամբ:

Համաձայնագրում ոչինչ միտված չէ ստեղծել և չի ստեղծում Համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրների, այդպիսի երկրների անձանց, կամ նրանց ապրանքների, ծառայությունների կամ ներդրումների համար իրավունքներ, օգուտներ, առավելություններ, արտոնություններ կամ իմունիտետ, կամ նրանց նկատմամբ սույն Արձանագրության Կողմերի պարտավորություններ:

Առավել հստակության համար, սույն Արձանագրությունը չի կարող խոչընդոտել սույն Արձանագրության կողմերին օգտվելու Հավելված I-ով և Համաձայնագրին կից թիվ 2 Արձանագրությամբ ամրագրված հանձնառություններից:

Սույն Արձանագրությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը: Համաձայնագրի Գլուխ 14-ի (Վեճերի կարգավորում) դրույթները կիրառվում են սույն Արձանագրության Կողմերի միջև սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման նկատմամբ՝ Համաձայնագրի հոդված 8.12-ի երկրորդ պարբերությունում սահմանված համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis):

Կատարված է Բուրաբայում, 2015 թվականի մայիսի 29-ին, երկու բնօրինակով՝ անգլերենով։

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝

 

 

/ստորագրություն/

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝

 

/ստորագրություն/

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան