ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
|
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
1. ա) «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն
|
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
|
2. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին
|
ԱԺ պատգամավոր
|
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
|
|
4. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
|
Կառավարություն
|
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
5. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն
|
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
6. «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն
|
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
|
7. ա) «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
|
Կառավարություն
|
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
|
8. ա) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
ԱԺ պատգամավոր |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
|
9. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ
|
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
10. ա) «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն
|
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
11. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն
|
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
12. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ
|
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
|
13. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարություն |
ԱԺ պատգամավոր |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
|
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը
|
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
1. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
|
Կառավարություն
|
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
|
2. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
|
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. Խմբակցության հարցապնդում
|
ՕԵԿ խմբակցություն
|
--- |
4. Խմբակցության հարցապնդում |
ՀՅԴ խմբակցություն |
--- |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
7 դեկտեմբերի 2009 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-176-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|