Գլխավոր տեղեկություն
Համար
N 886-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2009 թվականի N 886-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒՈՐԼԻՊԱՐՍՈՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` իր գործունեության ընթացքում «Ուորլիպարսոնս» ընկերությունն ապահովել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման նպատակով «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:

3. Հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործում:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 886-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

   

Լ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

   

Մ. Վարդանյան

- «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ

   

Լ. Չալոյան

- «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ

   

Վ. Պետրոսյան

- «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

   

Վ. Սարգսյան

- «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգետիկայի ռազմավարական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն

   

Ա. Ամիրջանյան

- «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

   

Լ. Քոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ

   

Գ. Մնացականյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ

   

Հ. Միրզոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ

   

Վ. Արզումանյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության բաժնի պետ

   

Հ. Մելքոնյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

   

Մ. Կարապետյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան