Գլխավոր տեղեկություն
Համար
N 1172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2009-03.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1196
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1172-Ն

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՉՈՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009 թվականի նոյեմբերի 22-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքում համայնքի ղեկավարի, Բերդի քաղաքային, Այգեհովտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Վերին Կարմիր աղբյուրի և Չորթանի գյուղական համայնքներում ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 5.322.935 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 2.031.751 դրամ։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1172-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ NN 40 ԵՎ 41 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՉՈՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 120000
 

այդ թվում`

 
     
1) հանձնաժողովի նախագահի 60000
     
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000
     
3) հանձնաժողովի քարտուղարի 30000
     
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 30000

 

Ընդամենը

150000
     
  2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ծախսեր  
  (2 x 150000) 300000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1172-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՉՈՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)


1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 270000
 

այդ թվում`

 
     
1) հանձնաժողովի նախագահի 60000
     
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000
     
3) հանձնաժողովի քարտուղարի 30000
     
4) հանձնաժողովի անդամների  
  (5 անդամ x 30000 դրամ) 150000
     
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 72500
     
3. Տրանսպորտային նյութեր 5000
     
4. Կապի ծառայություններ 1000
     
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000

 

ընդամենը

351500
     
  14 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր  
  (14 x 351500) 4921000
     
  Այլ ծախսեր  
  (քվեաթերթիկների տպագրություն
(19793 ընտրող + 19793 x 0.03) x 5 դրամ)
101935

 

Ընդամենը

5022935

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1172-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՉՈՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1. Գրասենյակային նյութեր և հագուստ  
  (ընտրողների ցուցակներ,19793 ընտրող x 3,9 դրամ) 77193
     
2. Կապի ծառայություններ  
  (ընտրողների ծանուցագրեր,19793 ընտրող x 98,75 դրամ) 1954559
     

  Ընդամենը 2031751

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2009, N 1339-Ն 03.12.2009, N 1172-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան