Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2009-30.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.289
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 219-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ՈՒ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետին և 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 12
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 219-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ՈՒ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատված է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետին ու 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին (այսուհետ` հայցող) և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը (այսուհետ` ծառայություն) հայցողին ու քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ապահովում է ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով: Հայցողի, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի համար որպես ժամանակավոր կացարան օգտագործվում են փախստականների բնակության համար նախատեսված` ծառայության տնօրինության առանձին հանրակացարաններ:

(2-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

3. Հայցողը ժամանակավոր կացարանով ապահովվում է քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին իր դիմումի քննարկման ժամանակահատվածով` մեկամսյա ժամկետով, իսկ եթե դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն` մինչև երեք ամսով:

4. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը ժամանակավոր կացարանով ապահովվում է մինչև «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրա քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցումը:

 

II. ՀԱՅՑՈՂԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

5. Հայցողը ժամանակավոր կացարան ստանալու համար դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին, որը դիմումը քննարկելուն պես Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ներկայացնում է առաջարկություն հայցողին ժամանակավոր ուղեգիր տրամադրելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը երկօրյա ժամկետում հայցողին տալիս է ժամանակավոր կացարանով ապահովելու ուղեգիր, որը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի համար` հայցողին համապատասխան հանրակացարանային բնակելի տարածքով ապահովելու համար:

(5-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, խմբ. 17.12.09 N 1472-Ն)

6. Ժամանակավոր կացարան ստանալու համար հայցողի դիմումը կարող է մերժվել, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության կամ այլ իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել բնակելի տարածություն կամ բնակություն է հաստատել իր ազգականների կամ ծանոթների մոտ:

7. Ժամանակավոր կացարանով ապահովված հայցողն ապահովվում է նաև բնակության համար անհրաժեշտ կենցաղային այլ պայմաններով (սպասքեղեն, մահճակալ, սպիտակեղեն, անկողնային այլ պարագաներ):

Հայցողը կենցաղային այլ պայմաններով չի կարող ապահովվել, եթե նա ժամանակավոր կացարանով չի ապահովվել` սույն կարգի դրույթներին համապատասխան:

8. Հայցողին կենցաղային այլ պայմաններով ապահովումն իրականացվում է անվճար` նշված նպատակների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

9. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը դիմում է ներկայացնում ծառայություն` իրեն և իր ընտանիքի անդամներին հայցողների համար նախատեսված ժամանակավոր կացարանից քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար նախատեսված ժամանակավոր կացարան տեղափոխելու համար:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

10. Այն դեպքում, երբ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձն իր դիմումի քննարկման ժամանակահատվածում սահմանված կարգով ապահովված չի եղել հայցողների բնակության համար նախատեսված ժամանակավոր կացարանով, ապա նա քաղաքական ապաստանի իրավունք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կարող է դիմել ծառայություն` իրեն և իր ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու կապակցությամբ ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրանքով, եթե առկա չեն սույն կարգի 6-րդ կետում նշված հիմքեր:

(10-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

11. Ժամանակավոր կացարան ստանալու համար անձը պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու վկայականի պատճենը:

12. Ժամանակավոր կացարանում տեղավորվելու հիմք է հանդիսանում նախարարության կողմից տրված ուղեգիրը: ՈՒղեգրի ձևը սահմանում է նախարարությունը:

(12-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան