Գլխավոր տեղեկություն
Համար
N 871-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 871-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2009 թվականի հոկտեմբերի 15-17-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ, ֆրանսիական և ֆրանսահայ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ Ֆրանսիայում անցկացվելիք Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկման համար:

2. Հ. Պողոսյանի և Պ. Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Կոմիտաս-140» ծրագրի ֆինանսավորումն ապահովող «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի (աղյուսակ N 25.6, տող` «Աջակցություն երաժշտարվեստին») միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Պողոսյանի և Պ. Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 15

Երևան