ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2009 թվականի N 858-Ա
ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը 2009 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացնելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստերի անցկացման և հյուրերի (20 մարդ)` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 1340000 դրամ, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|