Գլխավոր տեղեկություն
Համար
N 852-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2009 թվականի N 852-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկու խտանյութի ստացման և կորզման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկու խտանյութի ստացման և կորզման ռազմավարական ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 7-ի N 852-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ն. Երիցյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Ա. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարար

   

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

   

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Վ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

   

Վ. Ավետիսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ

   

Շ. Քերոբյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների բաժնի պետ

   

Ա. Միրզոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան