ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2009 թվականի N 852-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկու խտանյութի ստացման և կորզման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկու խտանյութի ստացման և կորզման ռազմավարական ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հոկտեմբերի 7-ի N 852-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարար |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Վ. Ավետիսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ |
Շ. Քերոբյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների բաժնի պետ |
Ա. Միրզոյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ |
Ա. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |