ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 830-Ա
Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին 2009 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` «Բաժնետիրական ընկերությունների մասին» նմուշային օրենքը նոր խմբագրությամբ պատրաստելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական համաժողովի կողմից կազմավորված աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Մնացականյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մնացականյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|