Գլխավոր տեղեկություն
Համար
N 1022-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1022-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսա­վորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաս­տանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի (N JR2/W2/010-R պայմանագիր) կառուցման աշխա­տանք­ների կատարման համար 2009 թվականի հուլիսի 21-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփո­խում­­ների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի հուլիսի 29-ին հաս­տատ­ված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «ՀԱԷԿ-Շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը (պայմանագրային գինը` 475,103.255.00 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 7-ի «Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինան­սա­վորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաս­տանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար անցկացված մրցույթի արդյունքները հաստատելու մասին» N 481-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 12

Երևան