ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 793-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագրի միջոցառումների` ըստ ժամանակացույցի, համակարգումը.
2) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգը.
3) յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաuտանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 23-ի N 793-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ռ. Վարդանյան |
- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության լրագրական աշխատանքների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդատու-փորձագետ |
Ս. Կարապետյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդատու-փորձագետ |
Հ. Խաչատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ |
Ի. Այվազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար |
Գ. Վարդանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար |
Ն. Մանուչարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ |
Հ. Ոսկանյան |
- Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ |
Վ. Վանեսյան |
- անկախ փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|