ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 15.09.2009 |
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 25.09.2009 | Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 25.09.2009 | Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր Ա. Նիկոյան 28.09.2009 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. ա) «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին բ) «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 17.09.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ա) «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
Կառավարություն 18.09.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին |
Կառավարություն 02.10.2009 | ԱԺ մշտական հանձնաժողովներ |
2. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010թ. տարեկան գործունեության ծրագրի մասին |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 01.10.2009 | Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ՀՀ վերահսկիչ պալատի 2010թ. գործունեության տարեկան ծրագիրը |
ՀՀ վերահսկիչ պալատ 04.11.2009 | Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ա. Բախշյան Ա. Մարտիրոսյան 17.02.2009 |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծ | ԱԺ պատգամավորներ Վ. Հովհաննիսյան Ա. Մինասյան Ա. Շահբազյան Ա. Ռուստամյան 18.09.2009 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
16 նոյեմբերի 2009 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-172-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|