ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2009 թվականի N 1028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 625-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր գյուղի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել`
1) 62.3 հեկտար, որից` 32.02 հեկտար վարելահող, 23.9 հեկտար արոտ, 6.2 հեկտար այլ հողեր` բնակավայրի հողերի կատեգորիա.
2) 18.78 հեկտար, որից` 3 հեկտար վարելահող, 5 հեկտար արոտ, 10.78 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` արդյունաբերության զարգացման համար.
3) 6.4 հեկտար վարելահող` հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` գերեզմանոցի համար:
3. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից փոխադրել`
1) 2.75 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա.
2) 0.5 հեկտար` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` աղբավայրի համար:
4. Պետական սեփականություն համարվող անտառային հողերից 2.83 հեկտարը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր գյուղի գյուղական համայնքին` բնակելի կառուցապատման համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 16 Երևան |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |