Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2009 թվականի N 783-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հոկտեմբերի 2-8-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել` Ն. Երիցյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներսիսյանցի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, իսկ Ա. Ջավադյանինը և Ա. Նախշիկյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

սեպտեմբերի 16-ի N 783-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍՏԱՄԲՈՒԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
   
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
   
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Նախշիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան