Գլխավոր տեղեկություն
Համար
N 772-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2009 թվականի N 772-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ, Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2009 թվականի սեպտեմբերի 17-18-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2009 թվականի սեպտեմբերի 17-20-ը, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանին (համաձայնությամբ) 2009 թվականի սեպտեմբերի 15-20-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` 8-րդ միջազգային ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ա. Գևորգյանի, Հ. Քուշկյանի, Ա. Ղուլարյանի, Ա. Պետրոսյանի և Ս. Ամիրբեկյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) գիշերավարձը և ճանապարհածախսը, բացառությամբ օդի տուրքի, հոգում է հրավիրող կողմը:

2) Ռ. Հարությունյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Սոչի գործուղման հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16

Երևան