Գլխավոր տեղեկություն
Համար
N 352-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2009 թվականի N 352-Ա

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ (ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐ) ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԽՈՐՔԱՅԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԱՏՐՎԱՆՈՂ) ՀՈՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետի դրույթներով`

Հաստատել Արարատյան դաշտավայրում (Արարատի և Արմավիրի մարզեր) ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 30-ի N 352-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ (ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐ) ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԽՈՐՔԱՅԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԱՏՐՎԱՆՈՂ) ՀՈՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 

NN
ը/կ

 

Միջոցառման բովանդակությունը

 

Ակնկալվող արդյունքը

 

Կատարման ժամկետը

 

Իրականացնող մարմինները

1

2

3

4

5

1.

«Արարատյան դաշտավայրում ստորերկրյա հորերից նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ազգային ջրային պաշարի նվազեցման կանխում, Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի բացահայտում, Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ծավալները ճշտելու համար հիդրոերկրաբանական հետազոտությունների անցկացման ժամանակացույցի սահմանում, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու համար բավարար իրավական հիմքերի ներկայացում, սպասվելիք ծախսերի գնահատում`
աղբյուրների նշումով

2009 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

2.

«Ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգման ժամանակ երկրորդական ջրօգտագործման և ջրահեռացման խնդիրները կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

երկրորդական ջրօգտագործման և ջրահեռացման խնդիրների կանոնակարգման նախատեսում` բացառելով երկրորդական ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը

2009 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

3.

«Արարատյան դաշտավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացման և ջրավազանային կառավարման պլանների մշակման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

երկրաբանական հետազոտությունների իրականացման և ջրավազանային կառավարման պլանների հստակեցում` ելնելով «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի պահանջներից

2009 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

4.

Արարատյան դաշտավայրում գոյություն ունեցող տիրազուրկ և կոնսերվացման ենթակա ինքնաշատրվանող հորերի լուծարման վերաբերյալ ծրագրի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը

Արարատյան դաշտավայրում գոյություն ունեցող տիրազուրկ ինքնա-
շատրվանող և կոնսերվացման ենթակա հորերի գույքագրում` ըստ հստակ սահմանված ժամանակացույցի, բոլոր իրավասու մարմինների գործողությունների հստակ նախանշում, վերլուծություն տիրազուրկ ինքնա-
շատրվանող և կոնսերվացման ենթակա հորերի փակման արդյունավետության վերաբերյալ, սպասվելիք ծախսերի գնահատում` աղբյուրների նշումով

2009 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ձկնաբուծարանների և այլ արտադրական նպատակներով ջրօգտագործման համար ջրառի թույլտվությունների տրամադրման իրականացում` միայն համապատասխան նախագծերի հիման վրա

2009 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

6.

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ջրային օրենսգրքի
34-րդ և 36-րդ հոդվածների լիարժեք կիրառման հնարավորության ընձեռնում` կապված ջրօգտագործման պայմանների խախտման դեպքում ջրօգտագործման թույլ-
տվությունների կասեցման և դադարեցման խնդիրների կարգավորման հետ

2010 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 10-ի N 5-Ն և 2004 թվականի ապրիլի 14-ի N 649-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, ինչպես նաև նրա տարածքային մարմինների լիազորությունների հստակեցում (գործառույթները) և համապատասխանեցում ՀՀ օրենսդրության պահանջներին

2009 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ջրօգտագործողների կողմից ջրառի դեպքում ՀՀ օրենսդրության պահանջների կատարման համար անհրաժեշտ տնտեսական մեխանիզմների կատարելագործում, սակագների վերանայում

2009 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

9.

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության միջոցով ապահովել ջրառի ծավալների նկատմամբ լիարժեք վերահսկողություն` բացահայտելով ապօրինի ջրօգտագործման դեպքերը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն

ապօրինի ջրօգտագործման դեպքերի և ձեռնարկված միջոցառումների մասին ՀՀ կառավարությանն իրազեկում

յուրաքանչյուր ամսվա 1-ին տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

10

Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի մելիորատիվ վիճակի ուսումնասիրություն և դրենաժային համակարգի վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

դրենաժային համակարգի վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացահայտում և իրականացման ենթակա աշխատանքների հստակ ժամկետների սահմանում

2009 թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

(Հավելվածը փոփ., լրաց. 03.12.09 N 1009-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2009, N 1009-Ա 04.12.2009, N 352-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան