ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2009 թվականի N 776-Ա
Է. ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին 2009 թվականի սեպտեմբերի 16-18-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` Աստանայում կայանալիք կոռուպցիայի դեմ պայքարի և պատշաճ կառավարման մակարդակի բարձրացման հետ կապված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Է. Բաբայանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Է. Բաբայանի` Աստանա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|