ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 995-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 7 Երևան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 995-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
NN |
Միջոցառումը |
Ժամկետը |
Պատասխանատուն |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ վարչապետի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման նախագիծը ՀՀ վարչապետի քննարկմանը ներկայացնելը |
2009 թ. սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
|
2. |
«Հայավտոճանի տնօրինություն» ՊՈԱԿ-ի կազմում ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության ստեղծում |
2009 թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
|
3. |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության ստեղծման աջակցմանն ուղղված Համաշխարհային բանկի հետ 50,000 ԱՄՆ գումարով TF094897 դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում |
Համաշխարհային բանկից դրամաշնորհի համաձայնագիրն ստանալուց տասն օրվա ընթացքում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
|
4. |
Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության հինգ տարվա գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը 2010 թ. ՀՀ պետական բյուջեում ներառում |
բյուջետային գործընթացի համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
|
5. |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի N 62/244 որոշման համաձայն 2009 թ. նոյեմբերի 19-20-ը Մոսկվա քաղաքում կայանալիք ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով առաջին նախարարական կոնֆերանսի նախապատրաստական միջոցառումների շրջանակում «Դարձնենք ճանապարհները անվտանգ» միջոցառումների շարքի իրականացում |
2009 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ճանապարհային ոստիկանություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|