Գլխավոր տեղեկություն
Համար
N 1410-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1407
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1410-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե (այսուհետ` կոմիտե)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ1» ենթակետով.

«բ1) անձը հաստատող փաստաթուղթ.»,

գ. 5-րդ կետում, 8-րդ կետի երկրորդ պարբերությունում և 9-րդ կետում «կոմիտեում» և «կոմիտեի» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարությունում» և «նախարարության» բառերով,

դ. 7-րդ կետում «կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով,

ե. 8-րդ կետում «կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1410-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 4-ի N 587-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) հետևյալ մարզաձևերից` ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, ծանրամարտ, թաեքվոնդո, գրավել է`

ա. 1-8-րդ տեղ` օլիմպիական խաղերում,

բ. 1-5-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-2-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

ե. 1-2-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

զ. 1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում.

2) միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլանով նախատեսված մրցումներում կատարել է նորմատիվային պահանջ` աթլետիկա, ծանրամարտ, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերում.

3) առագաստանավային սպորտ, լեռնադահուկասպորտ, դահուկավազք, սուսերամարտ, ակրոբատիկ ցատկեր, լող, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, ակադեմիական թիավարություն, թիաոլորասահք, սեղանի թենիս, թենիս, բադմինթոն, ձիասպորտ, հրաձգություն, նետաձգություն, շաշկի, ռենձյու, ռեգբի, գեղասահք, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում գրավել է`

ա. 1-16-րդ տեղ` օլիմպիական խաղերում,

բ. 1-16-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-12-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-4-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

ե. 1-8-րդ տեղ` աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում.

4) ջրացատկ, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, ավիամոդելային սպորտ մարզաձևերում գրավել է`

ա. 1-10-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 1-8-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

գ. 1-8-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-6-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում.

5) շախմատ մարզաձևում ստացել է միջազգային գրոսմայստերի տիտղոս կամ լրացրել է միջազգային վարպետի նորմա, եթե նրա անհատական միջազգային վարկանիշը հասել է 2450 սահմանագծին, իսկ շաշկի և ռենձյու մարզաձևերում, եթե վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է առնվազն 3 միջազգային մրցաշարի, և անհատական միջազգային վարկանիշը հասել է` տղամարդկանց դեպքում` 2500-ի սահմանագծին, կանանց դեպքում` 2350-ի սահմանագծին.

6) գրավել է 1-2-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում շախմատ, շաշկի, ռենձյու մարզաձևերում, և, եթե առաջնությանը մասնակցել է առնվազն 4 սպորտի վարպետ.

7) կարատե, քիք-բոքսինգ, ուշու-սանդա, ուշու-թաուլո, նավամոդելային սպորտ, բազկամարտ, բիլիարդ, կուլտուրիզմ, նարդի և այլ մարզաձևերում գրավել է`

ա. 1-3-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 1-2-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

գ. 1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում.

8) խաղային մարզաձևերում մասնակցել է`

ա. օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցումներին,

բ. Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունների, գավաթի խաղարկությունների 1/8 եզրափակիչ փուլին` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, բեյսբոլ, լողափնյա վոլեյբոլ, կորֆբոլ, ռեգբի, ֆուտբոլ, ֆուտզալ, մականախաղ, տափօղակով հոկեյ և մնացած թիմային խաղային մարզաձևերին:

2. «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) հունա-հռոմեական և ազատ ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, սամբո, թաեքվոնդո, սուսերամարտ, սեղանի թենիս, դահուկավազք, առագաստանավային սպորտ, լեռնադահուկասպորտ, գեղասահք, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, սուսերամարտ, ակրոբատիկա, թենիս, բադմինթոն, ձիասպորտ, հրաձգություն, նետաձգություն, ջրացատկ, սպորտային պարեր, ավիամոդելային սպորտ, նավամոդելային սպորտ մարզաձևերում գրավել է`

ա. 3-5-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

բ. 2-3-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

գ. 1-2-րդ տեղ` աշխարհի պատանեկան առաջնությունում,

դ. 1-ին տեղ` Եվրոպայի պատանեկան առաջնությունում,

ե. 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 2 անգամ կամ 3 անգամ դարձել է մրցանակակիր` տարբեր տարիների ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության առաջնություններում առնվազն մեկ անգամ կատարել է նորմատիվային պահանջ` աթլետիկա, բայդարկաներով և կանոեներով թիավարություն, լող, ծանրամարտ, հեծանվասպորտ, հրաձգություն, նետաձգություն, ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ), հրապարակային և խճուղային հեծանվասպորտ մարզաձևերում.

3) շախմատ մարզաձևում ձեռք է բերել ազգային վարկանիշ (տղամարդիկ` 2350-ի սահմանագծի, իսկ կանայք` 2175-ի սահմանագծի).

4) շաշկի և ռենձյու մարզաձևերում վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է միջազգային մրցաշարի, և անհատական միջազգային վարկանիշը հասել է` տղամարդկանց դեպքում` 2300-ի սահմանագծին, կանանց դեպքում` 2100-ի սահմանագծին.

5) գրավել է 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում 3 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ` 2 անգամ 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` սույն չափորոշիչների 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերում չնշված մարզաձևերում.

6) ձեռք է բերել օլիմպիական խաղերի մասնակցի վարկանիշ.

7) խաղային մարզաձևերում գրավել է 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 3 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ` 2 անգամ 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` առնվազն 6 թիմի մասնակցությամբ, և երբ մարզիկը խաղացել է խաղերի 50 տոկոսի չափով:

3. «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում.

2) 1-8-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

3) 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

4. «Պատանեկան կարգ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունում.

2) 1-3-րդ տեղ` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզական ընկերությունների, միությունների, ակումբների առաջնություններում.

3) 1-2-րդ տեղ` մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջների առաջնություններում:

5. Մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհվում են միայն այն դեպքում, երբ մրցումներին տվյալ քաշային կարգում, վարժությունում մասնակցել են առնվազն 8 մարզիկ, իսկ ծանր քաշային կարգում` 6 մարզիկ, և ովքեր ունեն առնվազն 2 հաղթանակ, իսկ խաղային մարզաձևերի առաջնություններին մասնակցել է առնվազն 6 թիմ:

6. Նշված չափորոշիչները հավասարապես կիրառվում են հաշմանդամության տարբեր խմբերի` հենաշարժողական ապարատի շեղումներ ունեցող, կույր և խուլ-համր մարզիկների նկատմամբ` համաձայն գրաված տեղի։»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1410-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 4-ի N 587-Ն որոշման

 

Թ Ե Ր Թ Ի Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

3 x 4 չափսի

լուսանկար

 

  

1. Մարզական կոչման անվանումը __________________________________

 

2. Մարզիկի անունը, ազգանունը ___________________________________

 

3. Հասցեն _________________________________________________

 

4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________

 

5. Կրթությունը ______________________________________________

(ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը)

 

6. Մարզաձևը ______________________________________________

 

7. Աշխատանքի (ուսման) վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը _______________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

8. Մարզական կազմակերպությունը __________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

9. Անձնական մարզիչը (նշել տարեթիվը) _______________________________

                                         (անունը, ազգանունը)

 

10. Նշել մրցման անվանումը, անցկացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, գրաված

տեղը ____________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

 □ անձնագրի պատճենը

 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի

 մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ

 

Կազմակերպության ղեկավար

________________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

________________________________________________________

(նշել երաշխավորող մարզական ֆեդերացիայի անվանումը)

________________________________________________________

 

ֆեդերացիան միջնորդում է ____________________________________-ին

(անունը, ազգանունը)

շնորհել _______________________________________________ կոչումը:

(նշել կոչումը)

 

Նախագահ

________________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան