Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2009 թվականի N 514-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՕՊԵԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման «ՕՊԵԿ» հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի (այսուհետ` ծրագիր) փոխառության համաձայնագրով (այսուհետ` փոխառության համաձայնագիր) նախատեսված գումարների սահմաններում ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքների համար նախատեսված մետաղյա խողովակներն ուկրաինական «Ինտեռփայփ Ուկրաինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից գնելու և ներկրումն ապահովելու նպատակով` ծրագիրն իրականացնող «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկի հետ կնքել 1.100.000 ԱՄՆ-ի դոլարի ակրեդիտիվի տրամադրման մասին պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`

1) ակրեդիտիվը տրամադրվում է մատակարարին` անկախ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի բանկային հաշվին դրամական միջոցների համարժեք ծածկույթի առկայությունից.

2) ակրեդիտիվի վճարման դեպքում կիրառվում է օվերդրաֆտ` որոշակի տոկոսադրույքով, 60 օր ժամկետով, ծրագրի միջոցների կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին մարելու պայմանով, եթե մինչև մատակարարին վճարման պահը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի բանկային հաշվին դրամական միջոցների համարժեք ծածկույթ ապահովված չէ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով ձեռնարկել համապատասխան միջոցներ Միջազգային զարգացման «ՕՊԵԿ» հիմնադրամի կողմից փոխառության համաձայնագրով նախատեսված գումարների ստացումն արագացնելու և ակրեդիտիվի ծածկույթն ապահովելու նպատակով.

2) օվերդրաֆտի ռեժիմի կիրառման դեպքում դրա սպասարկման գումարները նախատեսել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրի նախահաշվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մայիսի 18
Երևան