Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.09/45(711) Հոդ.1027
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 972-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել «ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով.

3) որոշմամբ հաստատված ձևի վերնագիրը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով, և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9 և 10-րդ կետերով. 

«

7. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ

 

 

 

8. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ ստացված գազի ծավալի (տող 5.1 x 87.5% x 20)` դրամ

 

 

 

9. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59.6-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

 

 

 

10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսական չափը` դրամ
(նշվում է 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում նշված մեծություններից առավելագույնը)

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան