ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 926-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝
1) ամոնիտ N 6ԺՎ փամփուշտ Դ-32մմ |
120000 կգ |
2) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇ0) 1 |
200000 գծմ |
3) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս) |
250000 հատ |
4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ՝ ստորգետնյա հանքավայրի համար՝ | |
ա. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-25 3.5մ |
18000 հատ |
բ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-100 3.5մ |
18000 հատ |
գ. սարք ՍԻՆՎ-Շ-Ա-200 3.5մ |
18000 հատ |
դ. սարք ՍԻՆՎ-Շ-Ա-300 3.5մ |
20000 հատ |
ե. սարք ՍԻՆՎ-Շ-Ա-400 3.5մ |
20000 հատ |
զ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-500 3.5մ |
20000 հատ |
է. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-600 3.5 |
20000 հատ |
ը. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-700 3.5մ |
22000 հատ |
թ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-800 3.5մ |
22000 հատ |
ժ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-900 3.5մ |
22000 հատ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով
համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|