Գլխավոր տեղեկություն
Համար
N 1256-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1256-Ա

 

«ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ», «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների 2008 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքները նվազեցնելու միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումները` դրանք համապատասխանեցնելով 2008 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին, որոնք համապատասխանաբար կազմել են 5,734 մլն դրամ, 0,952 մլն դրամ և 24,269 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումների և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան