ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2009 թվականի N 952-Ն
«ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 24 Երևան |