Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 օգոստոսի 2009 թվականի N 953-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐՎԱՆԴԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` 2370170) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում գտնվող` N 40 սահմանապահ ջոկատի 8-րդ սահմանային ուղեկալի 1424,25 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ` 3.02 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքի միջոցների հաշվին, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 24
Երևան