Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2009 թվականի N 925-Ա

ՎԱՐԴԱՆ ՎԵՐԴԻՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարդան Բորիսի Վերդիյանին (ծնվ.՝ 1990 թվականի հունիսի 21-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա, Ա. Բակունցի փող., 1 փակուղի, տուն 6, 2009 թվականին ընդունվել է Գերմանիայի բարձր վարկանիշ ունեցող Բրեմենի Յակոբս համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2012 թվականի գարնանային զորակոչը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավի իրավունքի պետական գրանցման պահից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 15
Երևան