Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.01/25(343) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.07.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 հուլիսի 2009 թ.

թիվ 202-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԴՈՒԱՐԴ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 678 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով էդուարդ Զաքարյանի՝ ք. Երևան, Մարգարյան 12/2 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 678 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2009 թվականի հունիսի 26-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել էդուարդ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 678 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն էդուարդ Զաքարյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության (հասցե՝ ք. Երևան, Մարգարյան 12/53) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. հուլիսի 7
ք. Երևան