Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.03/61(727) Հոդ.1322
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարություն 15.09.2009

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
գ) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն 25.09.2009 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

3. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 25.09.2009 Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

4. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավոր
Ա. Նիկոյան
28.09.2009
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
5. ա) «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
բ) «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին 
Կառավարություն
17.09.2009
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

6. ա) «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
18.09.2009
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
7. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Սահակյան
Ա. Բաբլոյան
Ս. Նիկոյան
Մ. Մինասյան
Հ. Նաղդալյան
Ա. Մովսիսյան
Հ. Հարությունյան
Ա. Մինասյան
18.09.2009

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը  Գլխադասային

հանձնաժողովը

 

 3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը
 

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին

Կառավարություն 02.10.2009 ԱԺ մշտական հանձնաժողովներ

2. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010թ. տարեկան գործունեության ծրագրի մասին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 01.10.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
3. ՀՀ վերահսկիչ պալատի 2010թ. գործունեության տարեկան ծրագիրը
 
ՀՀ վերահսկիչ պալատ 04.11.2009 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

4. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Բախշյան
Ա. Մարտիրոսյան
17.02.2009
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
5. «Մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծ ԱԺ պատգամավորներ
Վ. Հովհաննիսյան
Ա. Մինասյան
Ա. Շահբազյան
Ա. Ռուստամյան
18.09.2009
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության

 Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

16 նոյեմբերի 2009 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-172-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան