Գլխավոր տեղեկություն
Համար
N 660-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2009 թվականի N 660-Ա

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

1) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (2009 թվականի հունիսի 11, ՀՕ-153-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահավող միջոցառման ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (2009 թվականի հունիսի 11, ՀՕ-154-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 4-ի N 660-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11, ՀՕ-153-Ն) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2009 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 4-ի N 660-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11, ՀՕ-154-Ն) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

«Հասարակ անվանական բաժնետոմսերն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2009 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան