ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 հունիսի 2009 թ. |
թիվ 179-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԱՆԱՀԻՏ ԱՎԱԳՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2009 թվականի հունիսի 10-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Անահիտ Ավագյանի 2009 թվականի մայիսի 22-ի հայտը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ա/Ձ Անահիտ Ավագյան փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ «ք. Երևան, Ավան համայնքի Ավան-Առինջ թաղ. 5 շենքի թիվ 33» հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
|