Գլխավոր տեղեկություն
Համար
N 872-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.08.2009-10.10.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.12/40(706) Հոդ.955
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2009 թվականի N 872-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի «դ» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2009 թվականի սեպտեմբերի 30-ին դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ստեղծել լուծարման հանձնաժողով և սահմանված ժամկետում ավարտել «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման գույքի վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այդ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 4
Երևան