ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 842-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 514-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «փորձանմուշների տրամադրման» բառերը փոխարինել «փորձանմուշ վերցնելու» բառերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 842-Ն որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) բեռնաբաժին` ցանկացած քանակի միատեսակ արտադրանք, որը նախատեսված է միաժամանակյա ընդունման և բարձման համար կամ պահպանվում է նույն պահեստարանում.
2) կետային նմուշ, կետային նմուշառում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ոչ մեծ քանակություն, որը բեռնաբաժնից վերցվել է մեկ գործողության` միացյալ նմուշի ձևավորման համար.
3) միացյալ նմուշ` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բեռնաբաժնից վերցված կետային նմուշների ամբողջություն.
4) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության համար.
5) հսկիչ նմուշ` կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասված բույսերի մասեր, որոնք վերցվել են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, և որոնք բնութագրում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վիճակը:
III. ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
3. Սերմնանյութի կետային նմուշառում կատարվում է յուրաքանչյուր բեռնաբաժնից`
1) խոշորասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 150-200 գ.
2) մանրասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 10-30 գ:
4. Առանց տարայի փոխադրվող, բեռնվող, բեռնաթափվող և պահպանվող սերմնանյութից կետային նմուշառումը կատարվում է`
1) փոխադրվող սերմնանյութից` անմիջապես փոխադրամիջոցում, 3 կետից: Յուրաքանչյուր կետում կետային նմուշները վերցվում են 3 շերտից, կամ`
2) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` փոխադրիչի թափվող շիթից, հատուկ շերեփի միջոցով, շիթը հատելով ամբողջ լայնքով, հավասար ժամանակահատվածներում, բարձված յուրաքանչյուր տոննայի հաշվով 30-50 գրամի չափով, կամ`
3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից և 3 շերտից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով` յուրաքանչյուր շերտից մեկական կողր:
5. Տարայով պահպանվող կամ փոխադրվող սերմնանյութի կետային նմուշառումը կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
6. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
7. Փոքրածավալ փաթեթավորված (մինչև 3 կգ) սերմնանյութի դեպքում զննվում է փաթեթի ամբողջ պարունակությունը: Զննվող փաթեթների քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`
1) մինչև 25 փաթեթի դեպքում՝ զննվում է ընտրանքային կարգով մեկ փաթեթ.
2) 26-100 փաթեթի դեպքում՝ զննվում է յուրաքանչյուր քսանհինգերորդ փաթեթը.
3) 101-500 փաթեթի դեպքում՝ զննվում է յուրաքանչյուր հիսուներորդ փաթեթը.
4) 500-ից ավելի փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հարյուրերորդ փաթեթը:
IV. ՏՆԿԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
8. Կախված տնկանյութի (տնկիներ, կտրոններ, մացառներ, արմատակալներ) բեռնաբաժնի մեծությունից` որպես նմուշ վերցվում է`
1) մինչև 50 հատ տնկանյութի դեպքում՝ յուրաքանչյուր հինգերորդ տնկանյութը.
2) 51-500 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տնկանյութը.
3) 501-3000 հատ տնկանյութի դեպքում՝ յուրաքանչյուր հարյուրերորդ տնկանյութը.
4) 3001-10000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տնկանյութը.
5) 10000-ից ավելի տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ տնկանյութը:
9. Տարավորված պալարների, արմատապտուղների և սոխուկների տնկանյութից (սերմնանյութ) կետային նմուշներ վերցվում են տարայի ամբողջ խորությամբ` յուրաքանչյուրից 3-5 հատ: Կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում՝ յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյոր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
10. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
11. Առանց տարայի պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից կետային նմուշառում կատարվում է`
1) պահպանման վայրում մակերեսը բաժանվում է 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից կետային նմուշ վերցվում է երեք կետից` երկու շերտից, 3-5 հատ.
2) փոխադրամիջոցում կետային նմուշ վերցվում է 3-5 կետից` երկու շերտից, 3-5 հատ.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ վերցվում է 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում` 3-5 հատ:
12. Փորձաքննության համար վերցվում է նաև սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից թափված հողը (հողի ավլուկը)` 3 կետից` 200-ական գրամի չափով:
V. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
13. Առանց տարայի կամ պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող պարենային և տեխնիկական նշանակության յուրաքանչյուր տեսակի արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) փոխադրամիջոցում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի 1-3 կետից, 2 շերտից.
2) պահպանման ժամանակ` յուրաքանչյուր 50 քառ.մետր, 3 կետից, 2 շերտից.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում:
14. Տարավորված պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով՝ 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
15. Բանջարեղենից և պտուղներից կետային նմուշառում կատարվում է` ելնելով տարաների քանակից`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով՝ 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում՝ յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
16. Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է կազմի 3-5 պալար, պտուղ, սոխուկ, արմատապտուղ, այլ մթերքներից` 100-200 գ:
17. Կտրված ծաղիկներից, ճյուղերից և կանաչ բույսերից (այսուհետ` բույսեր) կետային նմուշառման համար վերցվում է`
1) մինչև 100 բույսի դեպքում՝ ընտրանքային կարգով՝ 5 բույս.
2) 101-500 բույսի դեպքում՝ յուրաքանչյուր հիսուներորդ բույսը.
3) 501-3000 բույսի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ բույսը.
4) 3001-10000 բույսի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ բույսը.
5) 10000-ից ավելի բույսի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ բույսը:
18. Սերմնանյութից, տնկանյութից, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառման նվազագույն շեմը պարտադիր կատարվում է` անկախ բեռնաբաժնի քանակությունից:
VI. ԵԼԱՆՅՈՒԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ
19. Բեռնաբաժնից վերցված կետային նմուշների համասեռությունը որոշելու նպատակով դրանք մանրակրկիտ զննվում են: Բոլոր համասեռ կետային նմուշները դատարկվում են մաքուր, հարթ մակերեսի վրա, կազմվում է միջին նմուշ և զննվում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով: Զննման ժամանակ հայտնաբերված վնասակար օրգանիզմները (կենդանի կամ մեռած), ինչպես նաև հիվանդ, վնասված սերմերը և բույսերի մասերն առանձնացվում են փորձանոթներում կամ մոմլաթե տոպրակներում, պիտակավորվում և կցվում միջին նմուշին:
20. Եթե կետային նմուշների զննման ընթացքում նկատվում են ակնհայտ տարբերություններ, ապա կատարվում է կրկնակի կետային նմուշառում, ընդ որում, յուրաքանչյուր կետային նմուշ տեղում զննվում է բեռնաբաժնի յուրաքանչյուր համասեռ բեռնամասի տարանջատման և տվյալ բեռնամասի համար առանձին միացյալ նմուշ կազմելու նպատակով:
VII. ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ
21. Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից միջին նմուշները վերցվում են սույն կարգի ձևում ներկայացված չափաքանակներով:
22. Թարմ պտուղներից և բանջարեղենից միջին նմուշը հիմնականում կազմվում է վնասակար օրգանիզմների հարուցիչներից վնասված նմուշներից: Սոխուկների, պալարների, արմատապտուղների միջին նմուշներում պարտադիր ներառվում է նաև դրանցից թափված հողը:
23. Միջին նմուշն առանձնացնելուց հետո պետական տեսուչը բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմում է նմուշառման ակտ:
24. Նմուշի մնացորդները վերադարձվում են բեռի տիրոջը:
VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
25. Վերցված միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, վարակազերծվում են, առնվազն 3 ամիս պահպանվում սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում, որից հետո հանվում են հաշվառումից և ոչնչացվում:
26. Վերցված միջին նմուշը, որում չի հայտնաբերվել կարանտին վնասակար օրգանիզմներ, վերադարձվում է բեռի տիրոջը:
27. Շուտ փչացող մթերքների միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ոչնչացվում են: Տվյալ կարանտին վնասակար օրգանիզմի առավել բնութագրող նմուշները կարանտին վնասակար օրգանիզմի հետ միասին, որպես հսկիչ նմուշ, պահպանվում են 3 ամիս սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում:
28. Նմուշների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման համաձայն:
Ձև
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|