Գլխավոր տեղեկություն
Համար
N 839-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.923
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2009 թվականի N 839-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` անշարժ գույքի կադաստր վարող և փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններին գույքահարկի հաշվարկման նպատակով տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված ըստ շենքերի ու շինությունների գտնվելու վայրի համապատասխան վարչական շրջանների: Երևան քաղաքի վարչական սահմաններում հաշվառված (գրանցված) փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված ըստ փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) վայրի համապատասխան վարչական շրջանների».

2) 2-րդ կետից հանել «և համապատասխան հարկային տեսչություններ» բառերը և կետը «հաշվարկման նպատակով» բառերից հետո լրացնել «թղթային և էլեկտրոնային կրիչներով» բառերով.

3) 2.1-ին կետի «ա» ենթակետից հանել «կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում» բառերը.

4) 2.2-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում» բառերը.

5) 2.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4-րդ կետով.

«2.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` տվյալ եռամսյակի ընթացքում տեխնիկական զննություն անցած` Երևանի վարչական սահմաններում հաշվառված (գրանցված) տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն N 10 հավելվածի:».

6) 4-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

7) NN 1, 2, 3, 4, 8 և 9 հավելվածներով հաստատված ձևերի վերնագրերը «համայնքում» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում`______________վարչական շրջանում)» բառերով.

8) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակ» N 5, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի (համասեփականատերերի) փոփոխման վերաբերյալ տեղեկություններ» N 6 և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 7 հավելվածներով հաստատված ձևերում «ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

9) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակ» N 5 հավելվածով հաստատված ձևի դարձերեսի ամփոփ ցուցակի լրացման կարգում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար ամփոփ ցուցակի ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա ամփոփ ցուցակի 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանների տվյալները:».

10) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի (համասեփականատերերի) փոփոխման վերաբերյալ տեղեկություններ» N 6 հավելվածով հաստատված ձևի դարձերեսի տեղեկությունների լրացման կարգում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:».

11) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 7 հավելվածով հաստատված ձևի դարձերեսի տեղեկությունների լրացման կարգում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:».

12) լրացնել N 10 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 23-ի N 839-Ն որոշման

 

«Հավելված N 10

Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի

և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև

փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների

ներկայացման կարգի

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

200__ թվականի _________ եռամսյակի ընթացքում տեխնիկական զննություն անցած` Երևանի վարչական սահմաններում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցների

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ

Տրանսպորտային միջոցի

Տրանսպորտային միջոցի տեխնիկական
զննության

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության անվանումը

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) վայրը կամ կազմակերպու-
թյան գտնվելու վայրը

անվանումը, մակնիշը, տիպը

տրանսպոր-
տային միջոցի պետական համարանիշը

ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կտրոնի համարը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության  ___________________կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

 

 __________________
(ստորագրությունը)

 __________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

_____________ 20___թ.  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան