ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 736-Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրան ամրացված` 1996 թվականի արտադրության «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի (պետհամարանիշը` 078 LL 11, նույնացման համարը` WVWZZZ1HZTW292665, շարժիչի համարը` Б/H) 4000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ 20-oրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 9 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|