ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մայիսի 2009 թ. |
թիվ 135-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՐԱՄԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 702/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի մայիսի 13-ի թիվ 20 արձանագրություն), «ԿԵՐԱՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Նար-Դոսի 68 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 702/1 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2009 թվականի մայիսի 4-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԿԵՐԱՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 702/1 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԵՐԱՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ ք. Երևան, Չարենցի 7) հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|